Ռուսական «Be-200» հրշեջ ինքնաթիռներն օգնում են Թուրքիային մարել անտառային հրդեհները
Ռուսական «Be-200» հրշեջ ինքնաթիռներն օգնում են Թուրքիային մարել երկրի հարավում տեղի ունեցած անտառային հրդեհները: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպանատունը:
«Երեք ռուսական «Be-200» հրշեջ ինքնաթիռներ օգնում են թուրքական կողմին հրդեհի գոտում, որտեղ շարունակվում են ավիացիոն և ցամաքային աշխատանքները` հրդեհները մարելու ուղղությամբ: Հուսով ենք, որ Թուրքիայի հարավում անտառային հրդեհները կմարվեն հնարավորինս շուտ եւ նվազագույն վնասներով»,- ասված է հրապարակման մեջ: