Կորոնավիրուսի «Դելտա» հարուցիչն ավելի մեծ վարակելիություն ունի և նոր ալիքի է հանգեցնում, բայց մենք ունենք այն կանգնեցնելու ուժը. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի «Դելտա» հարուցիչն առավել վտանգավոր է հիվանդացության դեպքերի նոր ալիքի է տանում: Այդ մասին նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում է ասված:
«Այս հարուցիչը տարբերվում է նրանից, ինչին մենք նախկինում ենք ականատես եղել: Այն առավել բարձր փոխանցելիություն ունի, և վարակման դեպքերի նոր ալիքի պատճառ է դառնում: Բայց լավ լուր կա՝ մենք ունենք այն կանգնեցնելու ուժը. պատվաստվեք կորոնավիրուսի դեմ, եկեք մեկընդմիշտ հաղթենք այս վիրուսը»,- նշել է Բայդենը: