Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ
Երեկ, երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում`հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին (մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր), ֆեյսբուքյան իր էջում ուշ գիշեր գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք:
Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է:
Նորաբակ գյուղում բնակիչները տեղեկացրին, որ երեկ և նախօրեին ևս ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել»,- գրել է Թաթոյանը: