Կիելինին կերկարաձգի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ
Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին հայտարարել է, որ նոր պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ:
«Ինձ մի քանի օր է պետք, որպեսզի հանգստանամ և վերականգնվեմ նախորդ ամսվա խենթությունից: Երկուշաբթի օրը ես կլինեմ Թուրինում և ուրախ կլինեմ նորից շարունակել աշխատանքս:
Ես ուզում եմ եւս մի քանի գավաթ նվաճել, քանի որ մարզական քաղց եմ զգում: «Յուվենտուսի» մարզաշապիկն առանց Իտալիայի չեմպիոնի կրծքանշանի կրելը լրացուցիչ մոտիվացիա կլինի», -36-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Կյելինին դարձավ Եվրոպայի առաջնության եզրափակչի պատմության մեջ ամենատարեց ավագը ՝ գերազանցելով Ջանլուիջի Բուֆոնին, ով Եվրո-2012-ում Իսպանիայի հետ եզրափակչում էր խաղում:
Աղբյուր ArmSport.am