Անտառային հրդեհները ազգային աղետ են Թուրքիայի համար․ Իբրահիմ Քալին
Անտառային հրդեհները դարձել են ազգային աղետ Թուրքիայի համար, այժմ դատախազությունը պարզում է, թե ինչն է հանգեցրել դրանց: Այդ մասին Twitter- ում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
Ինչպես հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը, կրակը հասել է Բոդրումի շրջանի Գյուվերչինլիկ բնակավայրին, Այդըն նահանգի Դիդիմ ևԱլանիայի նահանգի բնակավայրերին: Այնտեղ են ուղարկվել փրկարարների եւ հրշեջների ջոկատներ:
Հինգշաբթի կեսօրին Մարմարիսում հայտարարվել է տեղի բնակիչների և հյուրանոցի զբոսաշրջիկների տարհանում։ Մարմարիսում հրդեհաշիջմանը մասնակցել ինքնաթիռ, հինգ ուղղաթիռ և 30 հրշեջ մեքենա:
Հրդեհները շարունակվում են Անթալիայի, Մերսինի, Ադանայի, Օսմանիեի և Կայսերի նահանգներում։
Այս շաբաթ Թուրքիայի 13 շրջաններում 41 անտառային հրդեհ է գրանցվել, որոնցից 31-ը հաջողվել է վերահսկողության տակ է վերցնել:
Իշխանությունները հայտնում են երեք զոհի և ավելի քան 180 վիրավորի մասին: