Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին, գրում է IRNA գործակալությունը:
Նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային կոնֆլիկտների շարունակման կապակցությամբ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:
Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը:
Կոչ անելով երկու կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: