«Այժմ գնդակն Իրանի խաղադաշտում է». ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չեն կարող հավերժ տևել
Իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) Իրանի վերադարձի վերաբերյալ Վիեննայում սկսված բանակցությունները չեն կարող անվերջ լինել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Քուվեյթում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վիեննայի բանակցությունները միջուկային գործաքին վերադառնալու շուրջը չեն կարող ընթանալ հավերժ: Այժմ գնդակն իրանական կողմում Է, նա պետք Է որոշում ընդունի»,- մեջբերում Է Բլինկենի խոսքը Al Jazeera հեռուստաալիքը:
Նա հավելել Է, որ ԱՄՆն և Իրանն «անուղղակի բանակցություններ են վարել» Վիեննայում միջուկային գործարքի ճակատագրի շուրջը:
Պետքարտուղարը նշել Է, որ Վիեննայում շփումների ժամանակ «ԱՄՆ-ն դրսևորել է բարի մտադություններ և ցանկություն վերադառնալու ԳՀՀՊ-ի կատարմանը»: Նա ասել է, որ Վաշինգտոնը «կտեսնի, թե պատրաստ է արդյոք Թեհրանն ընդունելու անհրաժեշտ որոշումներ» համաձայնագրի կատարմանը վերադառնալու համատեքստում: