Գյոթե. խոսքեր, որոնք ստիպում են մտածել
1.Լավ խորհուրդն ընդունել, նշանակում է մեծացնել սեփական հնարավորությունները:
2.Ամենալավ մայրը նա է,ով երեխաների համար կարող է փոխարինել հորը,երբ նա մահանա:
3.Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես կարծում,քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս քան արժես:
4.Երբ դու ես հայտնագործում, հրաշալի է, սակայն, իմանալ ու գնահատել այն, ինչ գտնված է ուրիշների կողմից, մի՞թե ավելի քիչ է, քան ստեղծելը:
5.Ավելի հեշտ է բացահայտել մոլորությունը, քան գտնել ճշմարտությունը. մոլորությունը գտնվում է երեսին, ճշմարտությունը ' խորքում: