Ամերիկյան հեռուստատեսության պատմության «ամենաերկարակյաց» մանկական անիմացիոն սերիալը 25 տարի անց կավարտվի
«Արթուր» կոչվող մանկական սերիալը, որը հայտնի էր 1990-ական թվականներին, մեկնարկից 25 տարի անց ավարտվելու է, հայտնում է BBC լրատվականը։
Հեռուստանախագիծն ամերիկյան հեռուստատեսության մեջ «ամենաերկարակյաց» մանկական անիմացիոն սերիալն է։ Ամերիկյան PBS հեռուստաընկերությունը հաստատել է սերիալի ավարտի մասին լուրը և նշել, որ վերջին սերիան եթերում կլինի հաջորդ տարի։
Նախագիծը հիմնված է Մարք Բրաունի գրքերի վրա և ցուցադրվել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում։ Հեռուստանախագծի ավարտի մասին հայտնել է սցենարիստներից Քեթի Ուաուն։
Հայտնի է, որ նախագիծն ուսուցողական բնույթ է կրում` անդրադառնալով մի շարք առօրյա խնդիրների։ Այն արժանացել է 6 «Էմմի» մրցանակի։