Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով մեկնել է Գեղարքունիքի մարզ (լուսանկարներ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով մեկնել է Գեղարքունիքի մարզ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
«Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի եւ մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։
Բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ: