«Լափում է և ուրախանում». Զախարովան հեգնանքով անդրադարձել է Բայդենի` Տիխանովսկայային թխվածքաբլիթներ հյուրասիրելուն
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից բելառուս ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայային թխվածքաբլիթներ հյուրասիրելը: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը:
Նախօրեին ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահի նախկին թեկնածուի հետ:
«Տիխանովսկայան պատմել է, որ իր հետ հանդիպումից հետո Բայդենը վերադարձել է և նրան «Սպիտակ տնից թխվածքաբլիթ տվել»: Սա նրա ուղիղ մեջբերումն է»,-գրել է Զախարովան տելեգրամյան ալիքում:
Զախարովան Տիխանովսկայային թխվածքաբլիթներ տալու տեսարանում հղում է տեսել Արկադի Գայդարի պատմության տողերին, երբ «բուրժուաները ուրախացան, միանգամից գրանցեցին Վատ տղային իրենց բուրժուազիայի մեջ և նվիրեցին նրան մի ամբողջ տակառ մուրաբա և մի ամբողջ զամբյուղ թխվածքաբլիթ»: Վատ տղան նստած «լափում և ուրախանում է»»,-մեջբերել է Զախարովան ստեղծագործության տողերը:
«Տիխանովսկայան կանգնած է լրագրողի առջև և հիացած պատմում է, թե ինչպես է իրեն (մարդուն, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել սեփական հայրենիքի դեմ), թխվածքաբլիթ տվել իր կոչի հասցեատերը», - գրել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: