Շամպայն, սագի ճարպ, ոսկի․ Նյու Յորքի ռեստորաններից մեկը պատրաստել է աշխարհի ամենաթանկ կարտոֆիլը (տեսանյութ)
Միացյալ Նահանգներում պատրաստել են ամենաթանկ կարտոֆիլե խորտիկը, որն արդեն իսկ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է CTV News Barrie լրատվականը և հավելում, որ այն արժե 200 դոլար։
Այն պատրաստվել է Նյու Յորքի բարձրաշխարհիկ Serendipity ռեստորանում։ Խոհարարը կարտոֆիլը թաթախել է թարկարժեք շամպայնի և հատուկ քացախի մեջ, ապա 2 անգամ տապակել է սագի ճարպի մեջ։ Մատուցելու համար դրա վրա ավելացրել է գետնասնկի ձեթ, պանիր, ուտելու համար նախատեսված ոսկի և հատուկ սոուս։
Հայտնի է, որ սա ռեստորանի առաջին ռեկորդը չէ։ Սրանից առաջ ռեստորանը ներկայացրել էր ամենաթանկ պաղպաղակը, որն արժե 1000 դոլար և 295 դոլար արժողությամբ ամենաթանկ համբուրգերը։