Դավութօղլուն Շվեյցարիայում խոսել է Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկօրյա աշխատանքային այցով գնտվնում է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում: Դավութօղլուն և նրա շվեյցարացի գործընկերոջ Դիդյե Բուրխալտերը համատեղ հանդիպման ժամանակ քննակրել են երկամյա պայմանագրին վերաբերող դրույթներ, մշակույթի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Դավութօղլուն Բուրխալտերին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հուշարձանը, որը հայերը պլանավորում են 2015 թվականին կանգնեցնել Ժնևում, Թուրքիայի համար զգայուն թեմա է:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլը Դավութօղլի այցը Շվեյցարիա և երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման քառամյա տարեդարձի համատեքստում: Նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների ստորագրման համար մեծ ջանքեր է ներդրել Շվեյցարիայի այդ ժամանակվա արտգործնախարար Միշել Քալմի-Ռեյը: