Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233, մահվան՝ 10 դեպք վարակվածների ընդհանուր թիվը 229 603 է, մահվան դեպքերինը՝ 5723
Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 603-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4604 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Հուլիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1119 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5723-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 123 է, փաստացի բուժվողներինը՝ 4378: Մեկ օրում արվել է 5930 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 328 107 թեստավորում: