Թուրքիայի Անթալիա քաղաքում խոշոր հրդեհները մոտեցել են ընդհուպ մինչև բնակելի տարածքներ
Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել:
Հրդեհը բռնկվել է քաղաքի մոտակա անտառային հատվածում` բարձր ջերմաստիճանի պատճառով: Բոցը արագ տարածվում է ուժեղ քամու պատճառով՝ մոտենալով ընդհուպ մինչև բնակելի տարածքներ: Անթալիայի վարչակազմը ընդգծել է, որ սա ամենաուժեղ հրդեհն է, որին իրենք երբևէ բախվել են:
Այնուամենայնիվ, հրդեհը վտանգ չի ներկայացնում զբոսաշրջային վայրերի համար, հայտարարել են իշխանությունները: «Մանավգաթ շրջանում բռնկված հրդեհը ոչ մի կերպ չի սպառնում զբոսաշրջային վայրերի անվտանգությանը: Այս պահի դրությամբ մենք զոհերի մասին տեղեկություններ չենք ստացել»,- հայտնում են վարչակազմից: