Հանրապետականները Բայդենի վարչակազմին վերջնագիր են ներկայացրել «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով
ԱՄՆ 12 հանրապետական սենատորներից բաղկացած խումբը Փեթ Թումիի գլխավորությամբ վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ ֆինանսների նախարարությանը և Սպիտակ տանը:
Այս մասին, Gazeta.ru-ի հաղորդմամբ, հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ հանրապետական սենատորները սպառնացել են արգելափակել ֆինանսների նախարարությունում երկու թեկնածուների սպասվող նշանակումը, եթե Միացյալ Նահանգների նախագահ Ջ Բայդենի վարչակազմը նոր պատժամիջոցներ չկիրառի «Հյուսիսային հոսք 2» -ի նկատմամբ: