Խամենեի. Արեւմուտքը չի օգնում իրանցիներին, այն միշտ ձգտում է վնասել երկրին
«Արեւմուտքը չի օգնում իրանցիներին, այն միշտ ձգտում է վնասել երկրին»: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին՝ շեշտելով, որ սա շատ կարեւոր դաս է, հաղորդում է Mehr-ը:
«Իրանը հեղափոխական երկիր է: Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Իրանի ժողովուրդը դիմակայել է դժվարություններին եւ վտանգներին՝ փորձելով պահպանել իսլամական հեղափոխության իդեալներն ու նպատակները,- ասել է նա:- Ուստի դուք պետք է քրտնաջան աշխատեք եւ ջանքեր գործադրեք իսլամական հեղափոխության նպատակներն իրագործելու համար»:
Նրա խոսքով՝ ամերիկացիներն հայտարարում են, որ կվերացնեն պատժամիջոցները, բայց պատժամիջոցները չեղարկելու փոխարեն նրանք Իրանի առջեւ պայմաններ են դնում միջուկային բանակցություններում: «Սա ցույց է տալիս, որ դրանք ճանապարհ են հարթում հետագա միջամտությունների համար ԳՀՀԾ-ի եւ դրա երկարաձգման, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների դեմ»: