Դոմինիկ Ռաաբ. Աշխարհն ընթացիկ պաշարներով չի ավարտի պատվաստումը մինչեւ 2024 թվականը
Աշխարհը մինչեւ 2024 թվականը չի ավարտի պատվաստումն ընթացիկ պաշարներով: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը՝ հորդորելով այլ երկրներին միանալ Մեծ Բրիտանիային՝ ավելի աղքատ երկրներին պատվաստանյութեր փոխանցելու համար, որպեսզի այս ամսաթիվը հետաձգեն հաջորդ տարվա կեսերին:
Նա հույս է հայտնել, որ այլ երկրներ կհետեւեն Բրիտանիայի օրինակին, որը նախատեսում է պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափ նվիրաբերել:
«Մենք գիտենք, որ ներկայիս հետագծով աշխարհը պատշաճ պատվաստվելու է միայն 2024-ի վերջին»,- ասել է նա Reuters գործակալությանն Oxford Biomedica գործարանում: «Մենք ցանկանում ենք այս ամսաթիվը տեղափոխել հաջորդ տարվա կեսերին, եւ դա հսկայական նշանակություն կունենա տուժած երկրների համար»: