Հնդկաստանը եւ ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել բազմակողմ գործընկերությունն անվտանգության ոլորտում
Հնդկաստանը եւ ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել բազմակողմ գործընկերությունն անվտանգության ոլորտում, հայտնում է AP-ն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջեյշանքարը հանդիպել են Նյու Դելիում՝ փորձելով ամրապնդել տարածաշրջանային ճակատը Հնդկաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Պեկինի ինքնավստահության եւ Աֆղանստանում նրանց համագործակցության դեմ:
«Աշխարհում քիչ հարաբերություններ կան, որոնք ավելի կարեւոր են, քան ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի հարաբերությունները: Մենք աշխարհի երկու առաջատար ժողովրդավարական երկրներն ենք, եւ մեր բազմազանությունը խթանում է մեր ազգային ուժը»,- ասել է Բլինքենը համատեղ մամուլի ասուլիսին:
ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը Quad տարածաշրջանային դաշինքի մաս են կազմում, որի կազմում են նաեւ Ճապոնիան եւ Ավստրալիան, եւ կենտրենացած է Չինաստանի աճող տնտեսական եւ ռազմական հզորության վրա: Չինաստանը Quad-ն իր հավակնությունները զսպելու փորձ է անվանել:
Բլինքենը հայտնել է, որ ինքը եւ Ջեյշանքարը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Աֆղանստանը: Նա «կենսական» է անվանել Հնդկաստանի ներդրումն Աֆղանստանի կայունության գործում: