Լիբանանի նշանակված վարչապետը հույս ունի կառավարություն կազմել «մոտ ապագայում»
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս ունի կառավարություն կազմել «մոտ ապագայում», հաղորդում է Reuters-ը:
Գործարար Միքաթին դարձավ երրորդ վարչապետն այն բանից հետո, երբ Հասան Դիաբի կառավարությունը հրաժարական տվեց անցյալ տարվա օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո, որի արդյունքում ավելի քան 200 մարդ էր զոհվել:
Միքաթին խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական կուսակցությունների հետ, որոնք, նրա խոսքով, «միաձայն» համաձայնության են եկել ճգնաժամից տուժած երկիրը փրկելու համար հնարավորինս շուտ կառավարություն կազմելու անհրաժեշտության շուրջ: