ԱՄՆ քիմիական գործարարններից մեկում արտահոսքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Առնվազն երկու մարդ մահացել, ևս 30-ը տուժել են ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն շրջանում LyondellBasell ընկերության նավթաքիմիական գործարանում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ամերիկյան ABC-ն:
Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը ստացել է այրվածքներ, մյուսների մոտ կան շնչառական բարդություններ:
Մասնագետների խոսքով՝ օդի փորձաքննությունը ցույց է տվել, որ տեղի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում: