Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվող բնակիչները կստանան 100 դոլար
Նյու Յորքի բնակիչները, որոնք հուլիսի 30-ից կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, կստանան 100 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Նյու Յորքի քաղաքապետարանը:
Գումարը ստանալու նպատակով անհրաժեշտ է պատվաստման օրը գրանցվել հատուկ մասնագիտացված կայքում:
Տեղի իշխանությունները կարծում են, որ նման քայլը քաղաքի բնակիչների համար կորոնավիրուսի դեմ պատվաստվելու խթան կհանդիսանա: