Բաքվի դատարանում այսօր քննվել է ևս 2 հայ գերու գործը. շինծու մեղադրականով դատախազությունը 20 տարի ազատազրում է պահանջում
Բաքվի դատարանում այսօր հայ ռազմագերիների՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունն է անցկացվել:
Ադրբեջանի դատախազությունը պահանջել է նրանց 20 տարվա ազատազրկման դատապարտել: Դատական հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 2-ին:
Լյուդվիգ Մկրտչյանը, ըստ Բաքվի, գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Ֆիզուլիի շրջանից։ Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել էր ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին։ Նրանք, ըստ ադրբեջանական կողմի, մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների խոշտանգման և այլ հանցագործությունների համար»: