Նյու Յորքի իշխանությունները նախատեսում են 100 դոլար վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստվող անձանց
Նյու Յորքի իշխանությունները ուրբաթ օրվանից 100 դոլար են առաջարկում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացող յուրաքանչյուր անձի: Այս մասին ասված է քաղաքապետարանի թվիթերյան օգտահաշվում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ուրբաթ օրվանից ստացեք COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը քաղաքային կենտրոնում և ստացեք 100 դոլար: Ամեն ինչ պարզ է»,-ասվում է հաղորդագրության մեջ: