Սեն Տրոպեն և Ալեքս Ռոդրիգեսին «հետևում թողնելով»` Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը շրջել են իտալական Կապրիում (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և սիրելիին՝ դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքին նկատել են իտալական Կապրի կղզում զբոսնելիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ Սեն Տրոպեում Լոպեսի 52-րդ տարեդարձը նշելուց հետո զույգը կատարել է իր վերջին կանգառը։
Զույգին նկատել են իրար ձեռք բռնած՝ սպասրակող անձնակազմի ուղղեկցությամբ զբոսնելիս։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը կրում է սպիտակ թեթև կտորից շորտ և շապիկ, ծղոտե գլխարկ և կաթնագուն բարձրակրունկ սանդալներ՝ իր տեսքն ամբողջացնելով արևային ակնոցով և ծղոտե պայուսակով։ Իսկ 48-ամյա դերասանը զբոսանքի համար նախապատվությունը տվել է բաց շագանակագույն տաբատին, կապույտ շապիկին և սպիտակ սպորտային կոշիկներին։
Հայտնի է, որ զույգն իր հանգիստը վայելում և շրջագայում է «Վալերի» կոչվող նավով, որն արժե մոտ 130 միլիոն դոլար և տեղավորում է 17 հյուր և անձնակազմի 27 անդամ։
Ինչպես արդեն հայտնի է, նույն ժամանակահատվածում իր հանգիստն է վայելել նաև Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, որն իր 46-ամյակը նշել է նույն վայրում, որտեղ հանգստանում էին Լոպեսն ու Աֆլեքը։ Նա իր հանգիստը վայելել է 27 միլիոն դոլար արժողությամբ նավի վրա, որը տեղավորում է 12 հյուր և անձնակազմի 12 անդամ։
Պարբերականը նաև նշել է, որ Ռոդրիգեսին նկատել են հիդրոցիկլով շրջելիս Ջենիֆեր Լոպեսի նավին մոտենալիս։
\