Առացելագույնը 330 կմ/ժամ. McLaren-ը ներկայացրել է իր պատմության ամենահզոր ռոդսթերը
Բրիտանական McLaren ընկերությունը ներկայացրել է 765LT ռոդսթերը, որը դարձել է ապրանքանիշի պատմության մեջ ամենահզոր ավտոմեքենան` բաց թափքով:
Ինչպես հաղորդում է РБК-ն, նորույթը 49 կգ-ով ավելի ծանր է ստացվել 765LT նույնանուն կուպեից: Մեքենայի աէրոդինամիկ թափքը, ինչպես նաև կոշտ ծալովի տանիքը պատրաստվել է բազմաբաղադրիչ նյութերից: Բացի այդ, ինժեներները գերբարակ ապակի են օգտագործել, իսկ օդամղիչ համակարգը պատրաստել են տիտանից, որը 40 տոկոսով ավելի թեթև է պողպատե օրինակից: Մեքենայի ընդհանուր քաշը կազմում է 1388 կգ:
Սուպերքարի տանիքը ծալվում և բացվում է էլեկտրական քարշակման միջոցով: 50 կմ/ժամ արագությամբ ընթանալիս դա կարող է տևել 11 վայրկյան:
McLaren 765LT Spider մոդելը համալրվել է 4 լիտր ծավալային V8, երկտուրբո շարժիչով, որը 765 ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 7-աստիճան փոխանցման տուփի հետ համատեղ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 330 կմ/ժամ:
Հաղորդվում է, որ նորույթը կթողարկվի 765 օրինակով: Մեծ Բրիտանիայում McLaren 765LT Spider-ի գինը սկսում է 310 500 ֆունտ ստերլինգից: