«Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարում կաջակցի մահմեդական երկրներին». Պուտին
Մահմեդական երկրները տարածաշրջանային ճգնաժամերի հաղթահարման և ահաբեկչության դեմ պայքարի հարցում կարող են ակնկալել Ռուսաստանի օգնությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կցանկանայի ընդգծել, որ մեր գործընկերները տարածաշրջանային ճգնաժամերի և սոցիալական սուր խնդիրների հաղթահարման, ահաբեկչության և ծայրահեղականության բոլոր դրսևորումներին հակազդելու հարցում կարող են լիովին ապավինել Ռուսաստանի Դաշնության աջակցությանը»,- ասված է «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» XII-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին հղած Պուտինի հեռագրում:
Նա նաև նշել է, որ մահմեդական երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններն ավանդաբար բարեկամական և կառուցողական բնույթ են կրում: Հեռագրում նշված է, որ կողմերը կապեր են պահպանում առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում: