Բայդենը խուսափում է անձամբ Պուտինի և նրա շրջապատի դեմ պատժամիջոցներ սահմանելուց. Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խուսափում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա շրջապատի դեմ պատժամիջոցներ սահմանելուց: Այս մասին գրում է Politico պարբերականը` նշելով, որ Բայդենի խորհրդականները վստահ չեն, որ պատժամիջոցների սահմանումը ՌԴ իշխանությունների դեմ զգալի արդյունքներ կտա:
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ պատժամիջոցներն ընդդեմ ռուս օլիգարխների միայն կմեծացնեն նրանց կախվածությունը պետությունից: Վերջիններս մտաբերում են նմանօրինակ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի օրոք:
Ամերիկյան պարբերականի տվյալներով` ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ չափազանց կոշտ միջոցները ճգնաժամի կհանգեցնեն Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ամերիկյան պաշտոնատար անձինք, հիշատակելով «Սառը պատերազմին հաջորդած քաոսային ժամանակաշրջանը», հաշվի են առնում այն հանգամանքը, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում միջուկային զենքը կարող է հայտնվել ոչ հուսալի ձեռքերում:
Աղբյուրը հայտնում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները Բայդենի վարչակազմին 35 մարդուց բաղկացած ցուցակ են փոխանցել, որում ընդգրկված են «Պուտինի մտերիմները», որոնց ակտիվները, նրանց կարծիքով, պետք է սառեցնել: