Բայրամովն ու Զարիֆը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի միջև։ Այս մասին հայտնում է minval.az-ը՝ հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Երկու պետությունների արտգործնախարարները քննարկել են համագործակցության օրակարգային որոշ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանում առկա իրավիճակին։