Ռուսաստանի տնտեսությունը միայն միջուկային զենքի և նավթահանքների վրա է հիմնված, այդ պատճառով էլ Պուտինը տհաճ իրավիճակում է, իսկ դա նրան ավելի վտանգավոր է դարձնում. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը հենված է բացառապես միջուկային զենքի և նավթային ռեսուրսների վրա, հայտնում է RT-ն:
Նման հայտարարություն ԱՄՆ ղեկավարն արել է Ազգային անվտանգության ծառայության կենտրոնակայանում՝ հիշեցնելով, որ Ժնևում բանակցել է Պուտինի հետ:
«Պուտինը մեծ խնդիր ունի, քանի որ նա մի տնտեսություն է ղեկավարում, որը միայն միջուկային զենք և նավթահորեր ունի, ուրիշ ոչինչ: Պուտինը գիտի, որ տհաճ իրավիճակում է գտնվում, և դա, իմ կարծիքով, նրան առավել քան վտանգավոր է դարձնում»,- նշել է Բայդենը: