Ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՀՀ ՊՆ
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից:
09:30-ի դրությամբ մարտական գործողությունները շարունակվում էին:
Ինֆորմացիան անընդհատ կթարմացվի:
Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են
Ադրբեջանական ԶՈՒ հարձակում են ձեռնարկել, երկու կողմից կան կորուստներ․ ՊՆ