Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից
Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից և մտադիր է շարունակել աջակցել քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, գրում է ամերիկյան Politico պարբերականը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում ունեցած բարձրաստիճան աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Սիրիայի տարածքում գտնվող շուրջ 900 զինծառայող՝ այդ թվում ցամաքային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողները, կմնան երկրի տարածքում՝ աջակցելու և խորհրդատվություն տրամադրել քրդական ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Ըստ աղբյուրի՝ ամերիկյան օգնությունը քրդական ուժերին ահաբեկիչների դեմ պայքարում արդյունավետ է եղել, այդ իսկ պատճառով էլ կշարունակվի:
Սիրիայի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում գտնվող Հասեքե նահանգի մեծ մասը, Դեր-էզ-Զորը և Ռաքքան ներկա պահին գտնվում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ: