ԱՄՆ-ի արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը կրկին հասել է երկրի արևելյան ափ
ԱՄՆ-ի արևմտյան ափին մոլեգնող անտառային հրդեհների ծուխը կրկին շարժվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով ողողվող նահանգներ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության բաժանմունքը, որը պատասխանատու է երկրի արևելքի համար:
«Արբանյակային լուսանկարները նշում են, որ ԱՄՆ-ի և Կանադայի արևմուտքի բնական հրդեհների ծուխը շարժվում է երկրի հյուսիսարևելյան մասի երկայնքով»,- ասված է Twitter-ի հրապարակման մեջ:
Անցյալ շաբաթ արդեն Նյու Յորք ծուխ էր հասել Օրեգոնի, Վաշինգտնի և Կալիֆոռնիայի նահանգներից, որոնք դրանից հեռու են ավելի քան 3 հազար կիլոմետր:
Հուլիսի 26-ի երեկոյան քաղաքում ոչ մեծ մշուշ է առաջացել, օդի մեջ խանձվածքի թույլ հոտ է զգացվում: Միևնույն ժամանակ Մասաչուսեթսի նահանգում, որը գտնվում է Նյու Յորքից դեպի հյուսիս - արևելք, որոշ շրջաններ լիովին պատված են ծխով:
Ինչպես նախազգուշացնում են մասնագետները, օդի մեջ վնասակար նյութերի պարունակությունը կարող է սպառնալ ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց առողջությանը: Սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց էջերում զետեղում են Մասաչուսեթսի մայրաքաղաք Բոստոնի լուսանկարները, որոնցում այն պատված ծխով:
Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Այդահոյում, այժմ երկրի արևմուտքում կրակով է բռնված ավելի քան 600 հազար հեկտար մակերեսով տարածք: