Ռամոսը բաց կթողնի Ֆրանսիայի Սուպերգավաթը
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի օգոստոսի 1-ին Ֆրանսիայի Սուպերգավաթի շրջանակում «Լիլի» դեմ կայանալիք խաղը: Այս մասին հաղորդում է փարիզյան ակումբի կայքը:
Ինչպես արդեն տեղեկացրել էին` իսպանացի ֆուտբոլիստը վերականգնվում է ձախ ոտքի ձկնաձև մկանի վնասվածքից:
Ֆուտբոլիստը վնասվածքն ստացել էր նախորդ շաբաթվա վերջին` մարզման ժամանակ: Ակնկալվում է, որ Ռամոսը լիովին կապաքինվի մեկ շաբաթից: