Պետդեպարտամենտի շենքում սվաստիկայի նշան են նկարել
ԱՄՆ Պետքարտուղարության շենքի ներսում սվաստիկա է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ամերիկյան Axios պարբերականը:
Աղբյուրի տվյալներով՝ վերելակի պատին քերծելու միջոցով պատկերված նշանը հայտնաբերվել է երկուշաբթի: Այն պատկերել են Պետդեպի՝ հակասեմականության դեմ պայքարի հարցով հատուկ ներկայացուցչի գրանսենյակի հարակից տարածքում:
Հաղորդվում է, որ այսօր Պետքարտուղարության աշխատակիցները հաստատության տարածքում բոլորին ծանուցում են ուղարկել՝ տեղեկացնելով վանդալիզմի մասին: Գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում՝ պարզելու կատարվածի համգամանքները: