Ռունին մարզման ժամանակ վնասվածք է հասցրել Դերբիի 20-ամյա խաղացողին
«Դերբիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին մարզման ժամանակ անհաջող սահանկում է արել թիմի 20-ամյա կիսապաշտպան Ջեյսոն Նայթայի նկատմամբ, որը նախորդ մրցաշրջանում երբեմն եղել է թիմի ավագը: Արդյունքում, իռլանդացին 3 ամսով շարքից դուրս է եկել: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նշվում է, որ Ռունին մարզմանը մասնակցել է ֆուտբոլիստների քիչ լինելու պատճառով: Թիմում պայմանագրով ընդամենը 9 խաղացող է մնացել, որոնցից 2-ը` դարպասապահ: Մյուսներն անորոշության պատճառով հեռացել են թիմից:
«Դերբիի» հանդեպ նաև տրանսֆերային արգելք է կիրառվել: