Մեծ Բրիտանիայի վարչապետի դուստրը որպես Plus-size մոդել հայտնվել է ամսագրի էջերում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ավագ դուստրը՝ Լարան, որպես Plus-size մոդել հայտնվել է բրիտանական Tatler ամսագրի սեպտեմբերյան համարի էջերում, հաղորդում է Daily Mail-ը։
28-ամյա Լարա Ջոնսոնը սևուսպիտակ ֆոտոշարքի լուսանկարներից մեկում կրում է սև կորսետ, մյուսում՝ ներքնազգեստ։
Նա հույս է հայտնել, որ իր ֆոտոշարքը գեր կանանց կոգեշնչի «գնահատել իրենց մարմինը և ինքնավստահությամբ ներքնազգեստներ հագնել»։
Գրող և հեռուստահաղորդավարուհի Լարան նաև նշել է, որ իր մարմինը սկսել է սիրել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և այլ աստղերի շնորհիվ։