3-5 օգտագործված ինքնաթիռների գնումը չի կարող փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում. Թուրքիայի պաշտպանության նախարարը դիմել է Հունաստանին
Հունաստանը սպառազինությունների մրցավազք է սանձազերծել Թուրքիայի հետ, բայց 3-5 օգտագործված ինքնաթիռների գնումը չի կարող փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը` մեկնաբանելով Հունաստանի պաշտպանական պոտենցիալի աճմանն ուղղված Աթենքի քաղաքական կուրսը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Հունաստանը պետք է սպառնալիքների և ագրեսիվ գործողությունների լեզվից անցնի տարաձայնությունների լուծման խաղաղ մեթոդների»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: