ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստման առումով հասել է իր նպատակին. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունը հասել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առումով իր առաջ դրած նպատակին, քանի որ չափահաս բնակչության 70%-ը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առնվազն 1 չափաբաժին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր նպատակն էր հուլիսի դրությամբ պաշտպանել Եվրամիության չափահաս բնակչության 70%-ին գոնե մեկ պատվաստմամբ: Այսօր մենք հասել ենք այդ նպատակին»,-ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, չափահասների 57%-ը ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի ամբողջական չափաբաժինը, նշել է Ֆոն դեր Լյայենը: