«Ամեն ինչ անում եմ, որպեսզի որդիներս, չնայած իմ ու ամուսնուս հայտնիությանը, նորմալ մանկություն ունենան»․ Շակիրա (լուսանկարներ)
Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան ET Canada-ի հետ զրույցում հայտնել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի իր երկու որդիները՝ 8-ամյա Միլանը և 6-ամյա Սաշան, չնայած իր և ամուսնու՝ հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հայտնիությանը, «նորմալ մանկություն ունենան»։
«Ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանց համար նորմալ մանկություն ապահովեմ։ Չեմ կարող ժխտել, որ նրանք չեն կարող անմասն մնալ այն փաստից, որ ես ու իրենց հայրը հայտնի ենք։ Բայց մենք փորձում ենք որքան հնարավոր է պարզություն մտցնել մեր կյանքում և ապրել հասարակ մարդկանց նման»,- հայտնել է երգչուհին։
Շակիրան նաև խոստովանել է՝ «որդիներին չի ստիպում լսել իր երաժշտությունը»։
«Փորձում եմ տանը իմ երաժշտությունը չմիացնել»,- հավելել է նա։