Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի արդյունքը
Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումների 59 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը
Հայ մարզուհին պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 90 կգ-անոց ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 95 կգ-անոց ծանրաձողը, այնուհետև չկարողացավ բարձրացնել 97 կգ կշիռ ունեցող ծանրաձողն ու 95 կգ արդյունքով վարժությունում գրավեց 4-րդ տեղը:
Հրում վարժությունում Յալյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 110 կգ-անոց ծանրաձողը, իսկ երկրորդ և երրորդ փորձով չկարողացավ գլխավերևում պահել 115 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտում ցույց տվեց 205 կգ արդունք: