Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան. Sputnik Armenia
Sputnik Armenia-ն հաղորդում է՝
Արդեն մի քանի օր է, ինչ 44–օրյա պատերազմում ձեռքերը կորցրած տղաներից 20–ը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ձեռքի բիոնիկ պրոթեզներ են ստանում։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է կենտրոնում, զրուցել տղաների հետ։
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի սենյակներից մեկում ենք։ Ռուսաստանից Հայաստան ժամանած 2 պրոթեզավորողներն ակտիվ այս ու այն կողմ են գնում, համապատասխան մասեր բերում, չափումներ անում, որ պատերազմում ձեռքը կորցրած հերթական երիտասարդին բնականոն կյանքի վերադարձնեն։
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Սենյակի մի անկյունում նստած են 20–ամյա արդեն նախկին ժամկետային զինծառայողներ Արմեն Հովհաննիսյանն ու Սուրեն Դիլբարյանը։ Տղաներն աչք չեն կտրում ռուս մասնագետների աշխատանքից, որոնց պարբերաբար օգնում է ֆիզիոթերապիստ Արամ Մելիքյանը։ Նա դեռ ուսանող է, բայց համատեղությամբ աշխատում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, իսկ վերջին 3 ամսներին առաջարկ է ստացել վերապատրաստվելու որպես պրոթեզավորող։ Սիրով համաձայնել է ու անցել գործի։
ֆիզիոթերապևտ Արամ Մելիքյանն ու Արմեն Հովհաննիսյանը
Նրա խոսքով`միջինը 3-4 օր է պետք, որպեսզի տղաները նոր պրոթեզներին հարմարվեն։
Դե, իսկ ռուս մասնագետները շատ արագ են աշխատում։ Պատահում է` ընդամենը մեկ օրում ամբողջ ձեռքի բիոնիկ պրոթեզը պատրաստում են ու տեղադրում։
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:
Տղաները մինչ այս (վերականգնողական բուժման ընթացքում) նաև պրոթեզավորման նախապատրաստական փուլ են անցել. մկանները վարժեցրել են, ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստվել պրոթեզ օգտագործելուն։
«Այս պրոթեզները բազմաֆունկցիոնալ են. տղաները դրանք կառավարում են մկանային ազդակների միջոցով։ Ամեն ազդակ ունի իր նշանակությունը։ Մեր ռուս գործընկերները պատմում են, որ իրենց պացիենտներից մեկն այս պրոթեզով նույնիսկ միկրսխեմաներ է զոդում»,–ասում է Արամը, հետո ժպիտով հավելում, որ մեր տղաներն էլ պակասը չեն. Մեկն, օրինակ, որոշել է, որ պրոթեզը ստանալուց հետո դաշնամուր նվագել է սովորելու։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: