Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի...

Պատերազմում երկու ձեռքը կորցրած ալավերդցի Կարենը լավատեսորեն է նայում կյանքին. Civilnet

Civilnet-ը ներկայացնում է.

Ալավերդցի 19-ամյա Կարեն Խլոպուզյանը 44-օրյա պատերազմի չորրորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, թշնամու տանկային գրոհի ժամանակ Հադրութի դիրքերում կորցրել է երկու ձեռքը: «Առաջինը, որ նկատեցի, տանկի «ասկոլկեքից» մանր մասերի բաժանված ձեռքերս էին»,- պատմում է նա: Կարենը ներկայում պրոթեզավորվում է Երևանի Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում:

Կարենի հետ հանդիպեցինք Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բակում: Նա կրում էր միայն աջ ձեռքի արմունկից ներքև պրոթեզը: «Աջ ձեռքիս արմունկը կա, ավելի հեշտ էր պրոտեզավորումը: Ձախ ձեռքս արմունկից վերև է կտրված, պրոտեզավորումը ավելի դժվար է լինելու՝արմունկ և մատեր են սարքելու»,- բացատրեց նա: Վերականգնողական կենտրոնում մասնագետները Կարենին սովորեցնում են կառավարել ձեռքի պրոթեզը, կատարել գործողություններ:

Կենտրոնի լրատվության և հանրային կապերի պատասխանատու Սաթեն Միքայելյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Կարենին տրամադրվել է իսլանդական Össur ընկերության արտադրության՝ ներկայում աշխարհում գոյություն ունեցող լավագույն պրոթեզներից մեկը: «Պրոթեզները բիոնիկ են, ունեն մինչև 36 կոմբինացիայի հնարավորություն: Դրանք թույլ են տալիս բացարձակ ինքնուրույն լինել կենցաղում, առավելագույն չափով փոխարինում են բիոլոգիական ձեռքին»,- ասաց նա: Պրոթեզավորումն իրականացնում են Össur-ի ռուսական ներկայացուցչական ընկերության բարձրակարգ մասնագետները, որոնք Հայաստանում են ԶԻնվորի տուն վերականգնողական կենտրոնի հրավերով:

Կարենը զինծառայության է մեկնել 2020-ի հուլիսի 20-ին: Հազիվ երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Պատմում է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 7:30-ի սահմաններում, նախաճաշելու համար դասակով կանգնած էին զորամասի զինվորական ճաշարանի առաջ: Հանկարծ տագնապի չարագույժ ազդանշան է լսվում զորամասում:

Պատերազմը Հադրութում սկսվել է թշնամու ԱԹՍ-ների հարձակումով: Կարենը վեց ամիս զինվորական պատրաստությունից հետո պետք է տեղափոխվեր ինչպես ինքն է ասում՝ «պոստավոյ բատալիոն»: Պատերազմը սկսվելուն պես դեռ զենք օգտագործելու գործում չհմտացած զինվորը նույն օրը տեղափոխել է Հադրութի դիրքեր:

 

Պատերազմի չորրորդ օրը Կարենը կորցրել է երկու ձեռքը. «Թշնամու տանկային գրոհի ժամանակ ծանր վիրավորվեցի: Առաջինը, որ նկատեցի, մանր մասերի բաժանված ու կտրված ձեռքերս էին»,- հիշում է նա: Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված Կարենին վիրահատել, ապա տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժումներ է ստացել մինչև նոյեմբերի 5-ը: Մայրը՝ Լիդան, պատմում է, որ այդ ժամանակ որդուց տասը օր լուր չի ունեցել: «Ամեն գիշեր երազում տեսնում էի որդուս: Վերջին երազում Կարենը երկու ձեռքով մի սև կոշիկ էր ինձ ցույց տալիս, ապա դրանք երկու ձեռքով թաքցնում մեջքի հետևում: Ծանր զգացողությամբ արթնացա: Այդ օրը հեռախոսիս անծանոթ հեռախոսահամարից զանգ եկավ: Մի աղջիկ ինձ բարևեց ու ասաց՝ Ռիտայի հե՞տ եմ խոսում: «Ռիտա չէ, Լիդա է»,- կողքից նրան ուղղեց մեկը: Հեռախոսում ճանաչեցի Կարենիս ձայնը»,- պատմեց տիկին Լիդան: Այդ աղջիկն էլ մորը հայտնել է Կարենի՝ Մուրացանի հոսպիտալում գտնվելու մասին:

 

«Աղջիկս, երբ հիվանդասենյակում Կարենին կերակրում էր, նկատեցի, որ Կարենս թաքուն արտասվում է»,- պատմում է մայրը՝ Լիդան։
Հոսպիտալի բակից մայրը խոսել է Կարենի հետ։ «Ասավ՝ մամ, ինչի ես լացում, ես լավ եմ, սակայն նրա ձայնը այդ մասին չէր խոսում»,- պատմում է Լիդան: Մորը և քրոջը կանչել են Կարենին բուժող բժշկի մոտ: Վերջինս էլ հարազատներին հայտնել է պատերազմում Կարենի ձեռքերից զրկվելու մասին: «Աղջիկս, երբ հիվանդասենյակում Կարենին կերակրում էր, նկատեցի, որ Կարենս թաքուն արտասվում է»,- պատմում է մայրը: Կարենի ընտանիքը բազմանդամ է: Նա ընտանիքի չորրորդ և փոքր զավակն է. «Ես Կարենին բարուրի մեջ թողել, գնացել եմ անտառից մոշ և այլ հատապտուղներ հավաքել՝ հացի փող անելու համար: Կարենին մեծ քույրը՝ Հերմինեն է մեծացրել: Հիմա էլ որդուս հիմնական խնամողը Հերմինեն է: Իմ տղան շատ զուսպ, համեստ մարդ է»,-ասում է մայրը:

Խուլ ու համր ընկերը Կարենին օգնում է ծխել

Կարենը արագ է կողմնորոշվել առանց ձեռքերի կյանքը շարունակելու համար: Շրջապատի հետ հաղորդակցվելու համար նա աջ ձեռքի արմունկով սկսել է հավաքել հեռախոսահամարներ և ուղարկել հաղորդագրություններ: «Կարենին սիրում եմ եղբորս պես»,- ասում է նևա մտերիմ ընկերը՝ մանկուց հաշմանդամ, համր Ալբերտ Խաչատրյանը: Ալբերտն ու Կարենը նույն դպրոցում սովորել են առաջին դասարանից: Հանրակրթական դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո միասին ընդունվել են Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի քանդակագործության բաժինը: Կարենը շատ արագ է սովորել հաղորդակցվել Ալբերտի հետ: Ալբերտն էլ ծանր օրերին մենակ չի թողել ընկերոջը:

«Երբ ճաշի սեղան են նստում, Ալբերտս արագ տեղավորվում է Կարենի կողքին։ Ալբերտը պատերազմից վերադարձած ընկերոջը օգնում է նաև ծխելիս»,- պատմում է Ալբերտի տատը՝ տիկին Ֆլորան: Կարենը մասնագիտությամբ քանդակագործ է։ «Եթե հիմա ասեմ, պետք է ընդունվեմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ՝ մասնագիտական նոր գիտելիքներ ստանալու համար ու հետո չընդունվեմ, կարող է հետո գրեք, որ խոսքը չկատարեց: Այդ ժամանակ անհարմար կզգամ»,- ասում է Կարենը:

Կարենի մտերիմ ընկերը՝ Ալբերտը

Ալավերդու արհեստագործական ուսումնարանի քանդակագործության դասարանի վարպետ Կորյուն Սանահնեցին ասում է, որ Կարենը տաղանդավոր տղա է, հրաշալի խաչքարեր է փորագրում նաև փայտի վրա: «Ստեղծված վիճակում լուրջ քանդակագործ դառնալը կախված է Կարենից»,- ասում է վարպետը:

«Ձեռքի բիոնիկ պրոթեզները մեծ հնարավորություններ են տալիս, սակայն դրանց կիրառման արդյունավետությունը կախված է բացառապես օգտագործողից»,- վստահեցնում են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի պրոթեզավորող մասնագետները:

«Ես լավատեսորեն եմ նայում կյանքին»,- հրաժեշտին ասաց Կարենը:

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում դեռ 2,5 ամիս առաջ գրել էր. «Կարենը տուն չունի: Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս։ Կարենի համար Ալավերդու Սարահարթ թաղամասում գեղեցիկ առանձնատուն կկառուցի՝ ջեռուցման համակարգով, ջերմամեկուսացմամբ, բոլոր հարմարություններով։ Նախագիծը պատրաստ է։ Քրոջ` Հերմինեի հետ զբաղված ենք թղթաբանական հարցերի լուծմամբ։ Պրն Անգելյան, բարեկամ, շնորհակալ եմ»:

Պատգամավոր Արեն Մկրտչյանին հիշեցնում ենք, որ թեև անցել է 2,5 ամիս, սակայն Ալավերդու ավագանին Կարեն Խլոպուզյանի բնակարանի կառուցման հողահատկացման որոշում դեռ չի կայացրել: Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը հուլիսի 24-ին Սիվիլնեթին հայտնեց, որ ավագանու նիստի քվորում ապահովելու դեպքում Կարենի բնակարանի կառուցման հողահատկացման որոշումը կկայացվի հուլիսի 29-ին:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan