Թուրքիայում Ռուսաստանին կոչ են արել համակերպվել Ուկրաինային զենք մատակարարելու փաստի հետ
Թուրքիայի և Ուկրաինայի միջև զենքի մատակարարման շուրջ բանակցությունները չպետք է ազդեն Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վրա: Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը:
«Արևմտյան երկրները, Միացյալ Նահանգները և այլ երկրներ Ուկրաինային միայն Ռուսաստանի դեմ են տրամադրելու: Իսկ մենք Ուկրաինային սադրելու կարիք չունենք, մենք ձգտում ենք լավ մակարդակի վրա պահել հարաբերությունները»,-բացատրել է նա ՝ մատնանշելով «մեծ տարբերությունը»:
Այս կապակցությամբ պրոֆեսորը կոչ է արել Մոսկվային հաշտվել Կիևի հետ կապերն է՛լ ավելի զարգացնելու Անկարայի մտադրության հետ, քանի որ «մի քանի տասնյակ թուրքական անօդաչու թռչող սարքերի» պատճառով Ուկրաինան չի կարողանա գերազանցել Ռուսաստանի ռազմական հզորությունը:
Նա կարծում է, որ Թուրքիայի լավ հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կարող են օգնել, որ Անկարան միջնորդ դառնա երկու երկրների միջև:
«Կիևի հետ մեր հարաբերությունները Ռուսաստանի համար վտանգ չեն ներկայացնում, և նա չպետք է դա տեսնի այդ լույսի ներքո», - եզրափակել է Հասան Ունալը:
Ավելի վաղ թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրող Baykar ընկերության մամուլի ծառայությունը հայտարարել էր Կիևի կողմից իրենց արտադրանքը գնելու մասին: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ նման տեղեկատվությունն ուրախության առիթ չի տալիս, սակայն, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հավաստիացրել էր, որ գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: