Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով տներ են անցել ջրի տակ
Ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Արհավի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ և ջրհեղեղ, փոխանցում է Ermenihaber-ը։
Հեղեղումների հետևանքով բնակելի շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ: Իրենց կյանքը փրկելու համար բնակիչները ստիպված են եղել պարանների միջոցով բարձրանալ վերևի հարկեր։
Հարևան շենքերի բնակիչներն այդ տեսարանները նկարահանել և տեղադրել են համացանցում: