Հայտնի է արդեն, ով որ աշխատասենյակում կլինի. Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակն ԱԺ-ում կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ, որին ներկա է եղել նաեւ ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դիմել են ԱԺ աշխատակազմին և խնդրել տրամադրել ԱԺ-ում տարածքներ՝ իրենց հետագա աշխատանքի համար: Այստեղ խոսքը վերաբերում է նաև աշխատասենյակներին, և հենց այդ պատճառով է հանդիպումը կայացել:
Քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմը ասել է, թե ընդդիմադիր երկրորդ ուժին տրամադրվելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, եւ այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը:
Եվ քանի որ նրանք ունեն 29 մանդատ, կհասկանան՝ այդքանը բավարար է, թե ոչ, եւ հետո միայն կհասկանան, թե ով որ աշխատասենյակում պետք է նստի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ նման հանդիպում եղել է՝ ասելով, թե քննարկել են աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։