Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են. հերթը Արմավիրի մարզինն է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են։ Արմավիրի մարզի մի քանի համայնքներից ահազանգ ենք ստացել, որ օրերս ստուգումներ են սկսվել համայնքապետարաններում։
Մարզպետը սուրհանդակների միջոցով հրաժարական գրելու հորդոր է փոխանցել, այն չկատարվելուց հետո գործի է դրվել ստուգումների «գործիքը»։
Մեզ ահազանգած համայնքապետի խնդրանքով անունը չենք գրում, նշենք միայն, որ հունիսի 20-ի ընտրություններին նա աջակցել է Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: