Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել թռչունին բախվելուց հետո
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել թռչունին բախվելուց հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Anadolu- ին:
Աքարը գտնվելիս է եղել Սիրիայի սահմանի Քիլիս նահանգում, որտեղ ստուգում էր այնտեղ տեղակայված Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները:
Նրա հետ են եղել նաև Գազիանթեփի նահանգապետ Դավութ Գյուլը և բարձրաստիճան զինվորականներ:
Ինքնաթիռը օդ է բարձրացել Գազիանթեփից և թռչնի հետ բախումից հետո շտապ վայրէջք կատարել Ադանա քաղաքի մոտակա օդանավակայանում:
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: