Ռուսաստանի Դերբենտ քաղաքում 9-ամյա տղան առանց տրտնջալու ավլում էր փողոցները, որ օգնի մայրիկին, բայց երբ Քաղաքապետը նկատել է դա, նա որոշել է օգնել ընտանիքին
Ռուսաստանի Դաշնության Դերբենտ քաղաքում բնակվող այս հրաշամանուկը Ամիր Գաշիմովն է, ով ինը տարեկան հասուն ու պատասխանատու անձնավորություն է: Նա արդեն գիտի, թե որքան դժվար է գումար աշխատելը, բայց չի վախենում աշխատանքից: Նա օգնում է իր մորը՝ փողոցները մաքրելու հարցում, դրա համար տղան ստիպված է շուտ արթնանալ և աշխատել նախքան դպրոցը սկսելը: Այս քրտնաջան տղան հայտնի է բոլոր անցորդներին, ովքեր ապրում են հարևանությամբ:
Նրա մայրը՝ Նաիդան, բացի ավագ Ամիրից, ունի ևսս երեք երեխա: Միայնակ մայրը պետք է շատ քրտնաջան աշխատի: Նա աշխատում է միանգամից չորս տեղում: Աշխատանքներից մեկն էլ փողոցներն ավլելն է, քանի որ գումարը չի բավարարում ընտանիքին կերակրելու, կոմունալները վճարելու և վարձակալած բնակարանի վարձավճարը տալու համար:
Ընտանիքը սեփական կացարան չուներ, բնակվում էին վարձով:
Ինչու էին, որովհետև երբ տեղական լրատվամիջոցներից մեկը ռեպորտաժ է պատրաստում Ամիրի մասին, այն դիտում են նաև քաղաքապետարանում, ու Դերբենտի քաղաքապետը որոշում է օգնել ընտանիքին:
Նախ նա տղային հրավիրեց աշխատանքի անցնել քաղաքապետարանում:
Տղան պետք է զեկուցի, թե որտեղ են ծագում խնդիրներ իր տարածքում, որոնք հրատապ լուծումներ են պահանջում:Քաղաքապետը ընտանիքին տրամադրեց նաև չորս սենյականոց բնակարան նորակառույց շենքում: