5 զգեստ Dolce & Gabbana-ից, հեքիաթային հարսանիք և հորից 5 տարով մեծ փեսացու․ արքայադուստր Դիանայի զարմուհու հարսանիքը 17-րդ դարի իտալական դղյակում (լուսանկարներ)
Լեդի Քիթի Սփենսերը հիացրել է հարսանեկան արարողության 5 զգեստներով, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ հարսանիքն իրական հեքիաթի նման է եղել։
Մեծ Բրիտանիայի հանգուցյալ արքայադուստր Դիանայի եղբոր՝ Ըրլ Սփենսերի և նրա առաջին կնոջ դստեր հարսանիքն իսկական հեքիաթի նման է եղել։ 30-ամյա Լեդի Քիթի Սփենսերը, որը հանդիսանում է Dolce & Gabbana նորաձևության տան ներկայացուցիչ մոդել, կրել է նորաձևության տան կողմից մոդելավորված 5 զգստներ։ Մոդելի և միլիոնատեր գործարար 62-ամյա Մայքլ Լուիի հարսանիքը, որը Ըրլ Սփենսերից մեծ է 5 տարով, տեղի է ունեցել 17-րդ դարին թվագրվող իտալական դղյակում։
Լեդի Քիթին չի կրել իր մոր և արքայադուստր Դիանայի կողմից կրած «Սփենսեր» ադամանդե թագը (ինչպես հայտնի է արքայական ժառանգությունը երկրից դուրս հանելու իրավասություն չկա)։ Հարսանիքին ներկա չեն եղել արքայազն Ուիլիամն ու Հարին, որոնց հարսանիքներին Լեդի Քիթին մասնակցել է։ Մոդելին ուղեկցել են 2 եղբայրները՝ Ալթորփի Վիկոնտ Լուի Սփենսերը և Սամուել Այթքենը։
Հայտնի է, որ զույգը, որը պատրաստվում էր ամուսնանալ մինչ կորոնավիրուսային սահմանափակումները, հանդիպել է 2018 թվականից և 30-ամյա մոդելը հրեական կրոնի վերաբերյալ ցուցումներ է ստացել։ Նրանք նշանադրվել են 2019 թվականի Սուրբ Ծնունդից առաջ։
Հայտնի է, որ մոդելի հարսանեկան առաջին զգեստը պատրաստելու համար Dolce & Gabbana նորաձևության տան բաժիններից մեկը 6 ամիս աշխատանք է տարել։ Հարսանեկան զգեստներից բացի նախահարսանեկան արարողությունների ժամանակ մոդլեը նույնպես նույն նորաձևության տան զգեստներով է եղել։